"ԼԻՍԱՄ" իրավաբանական-խորհրդատվական ընկերությունը մատուցում է մասնագիտացված ծառայություններ իրավունքի տարբեր ոլորտներում`
- Ձեռնարկատիրական,
- Հարկային,
- Մաքսային,
- Աշխատանքանին և այլն:
Մենք մատուցում ենք ներդրումային և առևտրային տարբեր ծրագրերի իրականացման հետ
կապված խորհրդատվական և միջնորդային ծառայություններ և համագործակցում ԱՊՀ (Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Ուզբեկիստան, Թուրքմենիստան, Վրաստան), ԱՄՆ-ի, Իրանի, Ավստրալիայի, Եվրոմիության անդամ և եվրոպական մի շարք երկրների կազմակերպությունների հետ:
Մեր ծառայության բարձր որակը ապահովում են փորձառու փաստաբաները և իրավախորհրդատուները:
"ԼԻՍԱՄ"-ն իր հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց օգնում է լուծել ոչ միայն առկա իրավական խնդիրները, այլեւ աջակցում է նրանց նվազագույնի հասցնել իրավական խնդիրների առաջացման հնարավորությունը ապագայում:
Մենք խոստանում ենք ապահովել հաճախորդների իրավական անվտանգությունը և կատարում ենք մեր խոստումը: Դրա վառ ապացույցն է մեր մասնակցությամբ դատական գործերի պարզ վերլուծությունը:
"ԼԻՍԱՄ"-ին վստահում են Հայաստանյան շուկայի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են "Արմենթել"-ը, "ԷյՍիՓի"-ն, "Բարս"-ը:
Մեր իրավաբանական գրասենյակը հատուկ վերաբերմունք ունի նաև հանրօգուտ աշխատանքի և բարեգործության հանդեպ: "ԼԻՍԱՄ"-ի իրավաբանները անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում անապահով խավի ներկայացուցիչներին, ինչպես նաև միջնակարգ ուսումնական հաստատություններին:
Մեր ընկերության մասնագետներն իրենց անմիջական մասնակցությունն ունեն նաև Հայաստանում իրավական բարեփոխումներին առնչվող օրենսդրական ակտերի մշակման և քննարկման գործում:




Գլխավոր